Latin
Total number of words is 6789
Total number of unique words is 1243
0.0 of words are in the 2000 most common words
0.0 of words are in the 5000 most common words
0.0 of words are in the 8000 most common words
Each bar represents the percentage of words per 1000 most common words.
ads place
ՏԻԳՐԱՆ ԳՈՐՇ

ԱՄԵՆ

Երևան-2017

ՀՏԴ 1/14
ԳՄԴ 87
Գ 842
Ա­ջա­կից­ներ.
սրբագր­ման՝ ­Նա­ռա ­Խոս­տեղ­յան
կազ­մի ձևա­վոր­ման և տ­պագր­ման՝ ­Գո­հա­րիկ Ա­ղա­բաբ­յան

­Հեղ.՝ ­Տիգ­րան ­Գորշ (­Տիգ­րան Ս­տե­փա­նի Գ­րի­գոր­յան)
/ծնվ. 06. մա­յիս 1985թ./
իրավաբան / փաստաբան
Գրիգորյան Տիգրան Ստեփանի
Գ 842 Ամեն / Գ. Ս. Գրիգորյան. _________ Եր.:
Ասողիկ, 2017. __ էջ:
Սեր առ իմաստնություն /ինչը նաև կենսակերպ է,
գուցե միայն ու ինքնին հենց դա է և ուրիշ ոչինչ/:
Կարող է պետք գալ նրանց, ովքեր հետա­քրքրված են
/ինքնա/ճանաչողությամբ:
ՀՏԴ 1/14
ԳՄԴ 87
© Տ. Գրիգորյան, 2017

Ա­ռա­ջա­բան
Ին­
չի՞ մա­
սին է. տե­
ղին կլի­
նի ա­
սել ոչն­
չի, իսկ
ա­վե­լի ճիշտ՝ ո­չին­չը շո­շա­փե­լու հա­մար է. ՈՉԻՆՉ,
ո­րին կո­չում եմ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍ՝ ով/ինչ ան­սահ­
մա­նե­լի էությամբ, որ­պի­սին ա­մենքս կրում ենք մեր
մեջ և­ա­ռիթ ենք ու­նե­նում զգալ նրան, երբ վե­րա­
նում ենք սո­ցիա­լա­կան ես-ից՝ նե­րառ­յալ սե­փա­կան
ա­նու­նից, ին­չից սկսած ո­չինչ ի­րա­կա­նում չի էլ պատ­
կա­նում մեզ, և հ
­ արց­նում ենք՝ ո՞վ կամ ի՞նչ է նա­յում
դի­տանց­քից, ո­րը կոչ­վում է իմ աչք:
Գր­
քույ­
կում չկա կոնկ­
րետ սկիզբ ու վերջ, և
­ցան­կա­ցած միտք կա­րող է լի­նել սկիզբ, իսկ վեր­ջը
…, նաև չկան պա­տաս­խան­ներ, իսկ ե­թե պա­տա­հեն,
ա­պա լոկ՝ որ­պես իմ կար­ծիք, ո­րին կա­րե­լի ու պետք
է ան­տար­բեր լի­նել, երբ սե­փա­կան (զգա­յա­կան)
մտո­րում­նե­րի արդ­յուն­քում ստա­ցած հետևությու­նը
կժխտի այն:
Այն ո­մանց կօգ­նի ստեղ­ծել նոր կամ ա­ռող­ջաց­նել
փչա­ցած հա­րա­բե­րություն­նե­րը, ո­մանց՝ հա­կա­ռա­կը
…, ո­մանց կօգ­նի ներ­դաշ­նակ­վել մարդ­կանց՝ ան­գամ
իշ­խել նրանց, ո­մանց՝ հա­կա­ռա­կը՝ կստի­պի փախ­չել
ա­ռանց ետ նա­յե­լու և հ­նա­րա­վո­րինս հե­ռու, …
Ու վե­րա­դառ­նա­լով ՈՉՆՉԻՆ, միայն կա­րող եմ ա­սել
իմ ցան­կությու­նը՝ պա­տաս­խա­նե­լով հար­ցին՝ ին­չո՞ւ.
յու­րա­քանչ­յուր մտքի և դ­րան­ցից ան­խու­սա­փե­լիո­րեն
ա­ծանց­վող բազ­մա­թիվ հար­ցե­րի շուրջ ա­նել սե­փա­
կան դա­տո­ղություն­նե­րը ու, մտո­րում­նե­րի արդ­յուն­
քում, հան­գել հետ­ևության, որ ի սկզբա­նե թվաց­յալ
քաոսն ի­րա­կա­նում հա­մա­կարգ­ված է, իսկ արդ­յուն­
քը դու ինքդ ես՝ որ­պի­սին ա­րա­րել ես, փոք­րիկ ին­չից
ստեղ­ծել ես քո մեծ ին­չը, ո­րի ըն­թաց­քը նմա­նեց­նում
եմ ե­գիպ­տա­ցո­րե­նի հա­տիկ­նե­րի (ա­դի­բու­դի), ո­րի
փոք­րիկ զանգ­վա­ծից պատ­րաս­տում և լց­նում ես մի
ամ­բողջ թա­վա, ու գրքույ­կը, ինչ­պես ինքս եմ կո­չում,
դառ­
նում է գիրք, ո­
րը ինքդ ես գրել. մեկ ան­
գամ
սկսել ու եր­բեք չի ստաց­վե­լու կանգ առ­նել …
…­ան­սահ­ման ԵՍ-երդ շա­րու­նա­բար սպա­նե­
լով և ­դիե­րի վրա­յով բարձ­րա­նա­լով՝ ա­վե­լի ու ա­վե­
լի ես մո­տե­նա­լու ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍ-իդ, ա­ռա­ջին
իսկ շո­շա­փու­մից զգա­լու ես, որ նա է միակ ճշմա­
րիտ աստ­վա­ծը, ո­րին, մինչ այդ, քե­զա­նից դուրս էիր
փնտրում կամ դա­
դա­
րել էիր փնտրել, միա­
կը, ում
կա­րող ես լսե­լի դարձ­նել ցան­կություն­ներդ, ա­ղոթք­
ներդ, կամքդ, …­ու միակ ճշմա­րիտ տե­ղում, միակ
ճշմա­րիտ հաս­ցեա­տի­րո­ջը բա­ցա­կան­չել ԱՄԵՆ…
Ու էլ կար­ևոր չէ, թե որ տո­ղում ինչ ես կար­դա­ցել
և­որ ՈՉԻՆՉ(ս)Ն է այն գրել:

Միակ ճշմա­րիտ աստ­ծուն՝
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍ-ին …

1.
Ին­չու գայ­լը.
­Գայ­լը միակ կեն­դա­նին է, ո­րին մար­դը նե­րել չի
կա­րո­ղա­նում, բա­ցի այն, որ մարդն ի­րե­նից թույ­լին,
իսկ ա­վե­լի հա­ճախ՝ ստրու­կին է նե­րում, միայն փաս­
տը, որ գայլն ու մար­դը չեն մտեր­մա­նում, բա­վա­կան է
հենց նրան վստա­հել ար­դա­րա­խույ­զի ա­ռա­քե­լությու­
նը։ Եվ ի տար­բե­րություն այլ էակ­նե­րի և­էություն­նե­
րի, ան­գամ աստ­ված­նե­րի ու չաստ­ված­նե­րի, միայն
գայլն է լսե­լի դարձ­նում ճշմար­տությու­նը՝ ան­կախ
նրա­նից, ու­զում ենք լսել, թե՝ ոչ։ Ե­թե բնության մեջ
ա­մեն ինչ կա­րե­լի է բա­ժա­նել աստ­ծո կամ ա­նաստ­
վա­ծի զա­վակ­նե­րի, ա­պա գայ­լը միակն է, ով աստ­
ծո և­ ա­նաստ­վա­ծի կե­նակ­ցության ծնունդն է՝ գու­ցե
նաև ոչ սի­րո, այլ հենց կրքի պոռթ­կու­մի, ո­րը սո­վո­
րա­բար հա­մար­վում է մե­ղան­չություն, բայց դրա­նից
չի չե­զո­քա­նում նրա բնա­կան կապ­վա­ծությու­նը և՛ մե­
կի, և՛ մյու­սի հետ, հետ­ևա­բար նաև հա­վա­սա­րար­ժեք
սերն ու հար­գան­քը նրանց հան­դեպ, ին­չը նրա ան­
կեղ­ծության նա­խա­պայ­մանն ու այդ­պի­սի գո­յության
հիմքն է։ Թ
­ ե­պետ այս կամ այն կող­մից նա մար­դու
ար­
յու­
նա­
կիցն է, բայց նրա կող­
մից միակ չըն­
դուն­
վածն է՝ նման ար­տաա­մուս­նա­կան կա­պից ծնված
զա­վա­կի, ո­րի հետ մշտնջե­նա­կան կռվի մեջ են՝ հա­
նուն ժա­ռան­գության։
­Մար­դու հետ հաշ­տության գա­լու հա­մար
ԳԱՅԼԻՆ ա­ռա­ջարկ­վել է լի­նել մարդ կամ շուն, բայց
հաս­կա­նա­լով, որ մարդ դառ­նա­լու հա­մար պետք է
էությամբ լի­նի ՇՈՒՆ, իսկ շան դեպ­քում՝ իր մեջ բան­
տար­կի ՄԱՐԴՈՒՆ, նա­խընտ­րել է մնալ ՎԱՅՐԵՆԻ,
ու ան­հաշ­տության արդ­յուն­քում դա­դա­րել է ապ­րել.
սո­վո­րում է չմեռ­նել։ ­Մար­դա­շան և շ­նա­մար­դու հետ
հան­դի­պում­նե­րի ժա­մա­նակ գայ­լը, սո­վո­րա­բար,
հար­ձակ­վե­լու փո­խա­րեն խե­լամ­տո­րեն ընտ­րում էր
փա­խուս­տը, բայց խե­լամ­տության հան­դեպ ա­ռա­
ջա­ցող ձանձ­րույ­թը նրան դրդեց ի­մաստ­նության և
գ­նա­լով հա­ճա­խա­կի են դառ­նում դեպ­քե­րը, երբ նա
ընտ­րում է հար­ձա­կու­մը։ Բ­նավ նրա­նից չէ, որ հզո­
րա­ցել է և/­կամ ձգտում է հաղ­թա­նա­կի, պար­զա­պես
սկսել է գե­ղա­գի­տո­րեն մի­ջամ­տել իր ոչն­չա­նա­լուն՝
ինք­նաս­պան­վում է այ­լոց ձեռ­քե­րով՝ նրանց զրկե­լով
ի­րեն սպա­նե­լու հա­ճույ­քից։ ­Նա չի դա­ժա­նա­ցել ու չի
չա­րա­ցել, ուղ­ղա­կի սո­վո­րել է մե­ծաց­նել իր հան­դեպ
ա­տե­լությու­նը, որ չե­րե­րա հա­լա­ծող ձեռ­քը՝ դի­պուկ
ու ա­վե­լի ցա­վոտ լի­նեն հար­ված­նե­րը, միան­գա­մից
վրա չհաս­նի վեր­ջը՝ տևա­կան լի­նի տա­ռա­պան­քը,
ին­չի արդ­յուն­քում դեռ կեն­դա­նության օ­րոք է հաս­
նում հե­տո­յի սահ­մա­նագ­ծին՝ ի­մա­նում ու/բայց չի
պատ­մում, պա­տաս­խանն ի­մա­նա­լու տեն­չով նա­յող
աչ­քե­րին ժպտում է և­ ա­սում՝ կաս­կա­ծեք, որ…
Ու որ­քան էլ զար­մա­նա­լի թվա, դա սերն է նրա,
սե­րը գո­յության և ­հենց նաև թշնա­մի­նե­րի հան­դեպ՝
նրանց կող­մից սպան­ված, ա­պա՝ որ­պես ե­րե­խա
վե­րածն­ված ու վա­խից հո­գու խոր­քում թաքն­ված
էության հան­դեպ, որ մի օր պետք է հա­մար­ձակ­վի
դուրս գալ, իսկ կաս­կածն այն ժա­մա­նա­կա­հատ­
վածն է, ո­րի չա­փով հե­տաձգ­վում է վերջն ա­մեն­քի
ու ա­մեն ին­չի։
2.
Իմ ու կյան­քի հա­րա­բե­րության մա­սին.
Կ­յան­քը չի հան­դուր­ժում իմ հանդգ­նությու­նը
ճիշտ այն­
պես, ինչ­
պես ես՝ նրա իշ­
խե­
լու հպար­
տությու­նը, ու հա­ճախ, մտրա­կը ձեռ­քին, ստի­պում
է հայտն­
վել ան­
դուն­
դի եզ­
րին, որ­
տեղ, երբ այլևս
ան­տես ենք դառ­նում վկա­նե­րի աչ­քե­րին, նա ինձ
սեղ­մում է իր կրծքին: Ու\բայց եր­բեք չեմ հարց­րել`
ին­չո՞ւ չի թող­նում ցած նետ­վել, քան­զի ինձ ցա­վեց­նե­
լում նրա ցավն եմ տե­սել, որ ստիպ­ված է ու­րիշ­նե­րի
ապս­տամ­բությու­նը զսպե­լու հա­մար ինձ պատ­ժել,
և ­քա­նի որ ստաց­վել է այն­պես, որ ա­ռանց են­թա­
կա­նե­րի իր գո­յությունն անհ­նար կլի­նի, իսկ ա­ռանց
ինձ` ձանձ­րա­լի, նա ստիպ­ված է իմ ներ­կա­յությու­նը
վա­յե­լել ան­դուն­դի եզ­րին:

3.
Այս կյան­քում ճա­նա­չո­ղության ա­ռա­վե­լա­գույ­նին
հա­սավ ոչ նա, ով նետ­վեց մահ­վան գիր­կը և­ոչ էլ
նա, ում առ­ևան­գեց մա­հը, այլ նա, ով ա­մուս­նա­ցավ
նրա հետ:
Այս հնա­րա­վո­րությու­նը կյան­քը տա­լիս է ա­մեն­
քին՝ ծնվե­լու պա­տա­հա­կա­նությու­նից մեռ­նե­լու անհ­
րա­ժեշ­տություն ճա­նա­պար­հին ա­ռա­ջար­կե­լով կանգ
առ­նել միայ­նության ջրհո­րի մոտ, ա­պա գնալ ինք­
նա­ճա­նա­չո­ղությամբ, ո­րին լիար­ժեք հա­սու­նա­նում է
միայն նա՝ ով դի­մա­նում է մինչև իր մա­սին վեր­ջին
մար­դու մո­ռա­նա­լը, … ու մի օր հաս­նում է պա­հը,
երբ ե­րա­նությամբ տա­լիս է հա­մա­ձայ­նությու­նը՝ մեկ­
նար­կել մեռ­նե­լու պա­տա­հա­կա­նությու­նից ծնվե­լու
անհ­րա­ժեշ­տություն ճա­նա­պար­հը:
4.
­Կիրք՝ առ ճա­նա­չո­ղություն.
Ան­խու­սա­փե­լիո­րեն գա­լիս է պա­հը, երբ նման­
վում ես օվ­կիա­նո­սի բա­րե­հա­ճությա­նը, ա­վե­լի
ճիշտ` կա­մա­կո­րությա­նը մնա­ցած նա­վի, երբ կաս­
կա­ծի փո­թո­րիկ­ներն այլևս չես հաղ­թա­հա­րում կա­
ռա­վա­րու­մով, այլ` պար­զա­պես ա­մուր կառ­չում ես
տախ­տա­կա­մա­ծից ու հա­վա­տա­լուն տեն­չում ես՝
ինչ­պես կղզյա­կի, որ­տեղ կա­րող ես փրկվել: ­Բայց
փրկությա­նը հա­ջոր­դող օ­րե­րում սկսում ես կա­րո­
տով վե­րապ­րել ա­ռա­ջին ծո­վախ­տից մինչև նա­
վա­բե­կություն ապ­րած ամ­բողջ սքան­չե­լին ու սար­
սա­փե­լին, օվ­կիա­նո­սի հան­դեպ ա­տե­լությու­նից
վե­րածն­ված սերդ դառ­նում է պաշ­տա­մունք, կոտր­
ված փա­ռա­սի­րությունդ կրկին նո­րոգ­վում է` ա­ռանց
հպար­տության` նա ի­րե­նով լվա­ցել է քո­նը, ու գեր­
ված դրա իս­կա­կան զո­րությամբ` ինք­նա­բուխ գնում
ես ջրափ, բայց ո՛չ դու, այլ` օվ­կիա­նոսն է ար­դեն նա­
յում քեզ, ու գի­տակ­ցե­լով ջրից դուրս ցցված ժայ­ռա­
բե­կո­րի ար­ժեքն ու զո­րությու­նը, միև­նույն է` ընտ­րում
ես մայր­ցա­մա­քը վեր­ջին ան­գամ լքե­լու ո­րո­շու­մը`
ան­հայ­տության մեջ հա­վեր­ժա­նա­լը գե­րա­դա­սե­լով
հայտ­նության մեջ ոչն­չա­նա­լուց: Կր­կին կանգ­նում
ես նա­վա­ռաջ­քին, բայց այլևս ոչ թե նվա­ճե­լու, այլ`
տրվե­լու բերկ­րան­քով, և ­նա­վա­հանգս­տից դուրս
գա­լուց հե­տո ինքդ ես ան­ջա­տում շար­ժի­չը, բաց
թող­նում ղե­կը …, ու բե­կոր­ներդ անհ­րա­ժեշ­տա­բար
կամ պա­տա­հա­բար գտնվե­լու հույսդ` նա­վից կախ­
ված մա­կույ­կի պես` տա­նում հետդ:
5.
Երբ գնում ես ա­րա­հե­տով, մնում են քչե­րը՝ տեղտեղ ու ժա­մա­նակ առ ժա­մա­նակ, ու ոչ ոք չի մնում,
երբ ինքդ ես բա­
ցում ա­
րա­
հետ, քան­
զի, որ­
պես
ող­ջա­միտ կա­նոն, մար­դիկ ընտ­րում են հան­րա­յին
տրանս­պոր­տը՝ ո­մանք սե­փա­կան ոտ­նա­ցա­վից,
ո­մանք էլ՝ ել­նե­լով դրանց փոր­ձից։
­Բայց միայն ա­րա­հետն է կազ­մում այն­կողմ­նա­
յի­նից կար­դաց­վող քար­տե­զի մա­սը, ո­րով կա­րող է
վե­րա­դառ­նալ աշ­խար­հից վտար­վա­ծը։
6.
­Նա­յում է միայն ա­ռա՞ջ` խրա­խու­սե­լի հատ­կա­նիշ
է, բայց և գ
­ ու­ցե ետ հա­յաց­քից է խու­սա­փում, որ­տե­
ղից դիա­հոտ է փչում, ո­րով­հետև ա­պա­գան ապ­րե­լու
հույ­սով՝ միշտ սպա­նել է ներ­կան:
7.
­Սի­րում եմ այն, ինչ քան­
դում է ինձ …, ա­
մեն
հավա­քե­լուց մաս­նիկ եմ կորց­նում, բայց դա չի պա­
կա­սեց­նում, այլ՝ է՛լ ա­վե­լի է մո­տեց­նում միակ իս­կա­
կա­նին:
Աչ­քե­րիցս ա­զատ­վե­լուց հե­տո, ինձ զգում եմ
ա­ռանց ձեռ­նա­փայ­տի կույր՝ շրջա­պատ­ված բազ­մա­
թիվ ան­տար­բեր «տես­նող­նե­րով», կամ, գու­ցե, ի­րա­
վա­ցի՞ են հու­շում՝ ճիշտ հա­կա­ռա՞կն է …, այդ դեպ­
քում որ­տե­ղի՞ց է այս հա­մա­տա­րած դիա­հո­տը փչում,
գու­ցե ժա­մա­նակն է քթի՞ց էլ ա­զատ­վել, ա­կանջ­նե­րից
էլ, որ դա­դա­րեմ ներ­սի գո­ռո­ցով դրսի աղ­մու­կը
խլաց­նել, …, իսկ լեզ­վից մնա­ցել է միայն շուր­թերս
խո­նա­վեց­նե­լու գոր­ծա­ռույ­թը:
­Դե շտա­պե՜ք, ոտ­քե՜ր, որ վա­ղուց սե­փա­կան
տրա­մա­բա­նությամբ եք քայ­լում, ձեռ­քերս էլ ձեզ
փոխ­նորդ զույգ են դար­ձել. հասց­րեք այդ միակ իս­
կա­կա­նին, որ ա­նէա­նամ գրկին:
8.
Երբ գնա­հա­տում են ըստ կրած հոգ­սի, հի­շի` ե­զի
ո­րակ­նել է ո­րոշ­վում ըստ տա­րած բե­ռի, ու գո­վե­լով
քեզ էլ են զրկում սեր ապ­րե­լու ա­զա­տությու­նից, որ
վե­րա­ծեն է՛լ ա­վե­լի պի­տա­նի լծկա­նի:
Ե­թե բա­ցա­ռություն­նե­րի գո­յությունն այս դեպ­
քում ան­տե­սենք, ա­պա` վստա­հա­բար կա­րե­լի է
ա­
սել, որ մարդ­
կանց մոտ չի էլ լի­
նում գնա­
հա­
տե­լու այլ պատ­ճառ ու նրանք նաև ինք­նա­կամ են
բեռն­վում` ըստ տա­րած քա­շի գնա­հա­տե­լով սե­
փա­կան հպար­տությու­նը, իսկ հոգ­նության մա­սին
եր­բեմն հնչող նրանց տնքոցն ըն­դա­մե­նը բո­ղոքն
է պարգևատր­ման պա­կա­սի, որն ակն­կա­լում էին
բեռն­վե­լուց ա­ռաջ: Ու հազ­վա­դեպ է պա­տա­հում, որ
բեռ­նա­թափ­վեն գնա­հա­տան­քում մտրա­կը ճա­նա­չե­
լով, ո­րից հե­տո խո­տա­կեր լծկա­նից պի­տի նա­խընտ­
րեն վե­րած­վել հո­շո­տող գի­շատ­չի, ե­թե վեր­ջի­նիս
վերջ­նա­կա­նա­պես չեն սատ­կաց­րել ե­զի կճղակ­նե­րի
տակ: ­Սո­վո­րա­բար, բե­ռը վայր են դնում լու­ծի տակ
սատ­կե­լուց հե­տո, իսկ ա­վե­լի ճիշտ է ա­սել` բե­ռը
վայր չեն դնում` այն ընկ­նում է նրանց անշն­չա­ցած
մարմ­նի հետ:
Ան­շուշտ սրա­նում նաև կա ո­գեշն­չում առ փա­ռա­
սի­րություն, իսկ ին­չո՞ւ ոչ` ե­թե դա կա­րող է ստեղ­
ծել նոր ո­րա­կի ա­ռա­քի­նություն, ի տար­բե­րություն
հպար­տության, որն հա­ճախ ծնում է ստրկություն:
Եվ վեր­ջա­պես, մի­թե՞ նվաս­տա­ցու­ցիչ չէ այն սե­րը,
ո­րը չի ծնվում ինք­նա­սի­րությու­նից:
9.
­Վա­տա­գույն դեպ­քում պաշտ­պա­նե­լին է կորց­
նում իր պաշտ­պա­նին, բայց ոչ եր­բեք հա­կա­ռա­կը,
երբ պատ­
րաստ ես պահ­
պա­
նել կյան­
քի գնով, ու
հաղ­թա­հար­վում է կորց­նե­լու վա­խը, ճա­նաչ­վում` բա­
ցար­ձակ սե­փա­կա­նը` քո­նը:
10.
­Հետ­ևանք սի­րո` առ ի­մաստ­նություն.
Դ­րախտ տա­նող ճա­նա­պար­հը ի­մաց­վում է այն
ժա­մա­նակ, երբ տեղդ ար­դեն ո­րոշ­ված է դժոխ­քում,
ու սրա­նում չկա բա­ցա­ռություն, նաև պարզ է դառ­
նում, թե ով­քեր են հայտն­վում դրախ­տում:
11.
­Պա­տա­հում են այն­պի­սի հրա­շա­լի ստեղ­ծա­գոր­
ծություն­ներ, որ դժվա­րա­նում ես ան­գամ պատ­կե­
րաց­նել, թե ինչ­քան մեծ մեղք պետք է գոր­ծած լի­նի
մար­դը, որ այս­չափ ինք­նա­խա­րա­զան­վի, սե­փա­կան
ոչն­չության ինք­նա­գի­տակ­ցում ապ­րի ու այդ­քան մո­
տե­նա գո­յի ան­սահ­մա­նությա­նը:
­Թերևս, ան­հա­մե­մատ ա­վե­լին կլի­նեին ար­վես­տի
գոր­ծե­րը, ե­թե մե­ղան­չության հա­մար դա­տա­պար­
տեին ստեղ­ծա­գոր­ծե­լու՝ որ­պի­սի պո­տեն­ցիալ կրում
է ա­մեն մարդ, ե­թե, ի­հար­կե, մեղքն էլ չհա­մա­րենք
յու­րա­հա­տուկ ա­րար­չություն՝ եր­բեմն հան­ճա­րե­
ղությամբ գե­րա­զան­ցող ա­ռա­քի­նություն պատ­կե­
րող ստեղ­ծա­գոր­ծություն­նե­րը և, ի տար­բե­րություն
դրանց, այդ­քան ի­րա­կան բնու­թագ­րող կյան­քը։
12.
Երբ կույր լի­նելն է խե­լա­միտ.
­Քա­նի դեռ հո­ռե­տեսն ու լա­վա­տե­սը վի­ճում են`
բա­
ժա­
կը կի­
սով չափ դա­
տարկ է, թե` լի­
քը, կույ­
րը
հա­գեց­նում է ծա­րա­վը, ու սրա­նով ա­ռա­ջին եր­կու­սը
նույ­նա­նում են, վեր­ջինս` հատ­կանշ­վում …

13.
­Մե­նակ­յաց ի­մաս­տուն.
­Նա մնա­ցա­ծի նման տա­ռա­պան­քը չի առ­նում ու­
սե­րին, որ ստա­նա խղճա­հա­րություն ու չի շտա­պում
ակն­թարթ ա­ռաջ ա­զատ­վել դրա­նից, այլ տա­նում է
ձեռ­քին` որ­պես անհ­րա­ժեշտ ի­րե­րով լցված ճամպ­
րուկ, ին­չը յու­րա­հա­տուկ հմայք է տա­լիս նրա կեց­
ված­քին, իսկ երբ չի տա­նում, խնամ­քով դա­սա­վո­
րում է իր պա­հա­րա­նում:
Իսկ ի­մաս­տու­նը, ով մե­նակ­յաց չէ, ըն­դա­մե­նը
բեռն­ված էշ է, ում ամ­բոխն իր դեմն ա­ռած քշում է,
իսկ ի­րեն թվում է՝ ա­ռաջ­նոր­դում է։

Այն, ին­
չի հա­
մար գնա­
հա­
տում ենք ե­
զին, նրա
ա­ռա­քի­նությու­նը չէ, գու­ցե, այլ՝ ան­կա­րո­ղությու­նը,
բայց, միև­նույն է, գնա­հա­տում ենք, ո­րով­հետև մեզ
այդ­պես են փչաց­րել ման­կուց:
14.
Կ­յան­քը չա­փա­զանց կարճ է պա­տաս­խան­նե­րի և
­հա­զիվ բա­վա­րա­րում է հար­ցե­րի ի­մա­ցությա­նը, ու\
բայց երբ տես­
նում ես կրտսեր­
նե­
րի` հար­
ցեր տա­
լու շտա­պո­ղա­կա­նությու­նը, ա­վագ­նե­րի` ան­պայ­ման
պա­տաս­խա­նե­լու հա­մա­ռությու­նը, երբ տա­կա­վին չեն
հա­սու­նա­ցել հար­ցե­րի, ո­րով­հետև ի­րենք էլ են շտա­
պել ստա­նալ պա­տաս­խան­ներ, ցավ ես ապ­րում, որ
ան­պետք է ե­ղած\առ­կա ի­մաս­տուն­նե­րի գո­յությու­
նը, քան­զի հա­զա­րամ­յակ­նե­րի այս կրկնությու­նը չե­
զո­քաց­նում է միա­սին հարց­նե­լու հա­մե­րաշ­խություն
տես­նե­լու հույ­սը, ու մա­րում է խե­լա­գար­ված­նե­րի ճա­
նա­չած ճշմար­տություն­նե­րի լույ­սը:
Ոչ նրանք, ով­քեր տա­լիս են պա­տաս­խան­ներ,
այլ նրանք, ով­քեր սո­վո­րեց­նում են ու­նե­նալ հար­
ցեր` ինքդ լի­նե­լով հար­ցի հաս­ցեա­տեր, պի­տի լի­նեն
ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ. նրանք, ով­քեր ճրա­գը ձեռք­նե­րին
մն­(ա­ցել)ում են այն կողմ կրթա­րան­նե­րից, ում լի­նե­
լիության մա­սին ի­մա­նում ենք՝ ար­դե՛ն մա­րած պատ­
րույ­գից։
­15.
Հա­րա­բե­րությու­նը կորց­նում է գրավ­չությու­նը,
երբ կող­մե­րի մոտ բա­ցար­ձակ վե­րա­նում է օ­տա­
րությու­նը, և­ ան­տա­նե­լի է դառ­նում, երբ օ­տա­
րությունն է բա­ցար­ձա­կա­նում:

16.
­Միշտ ապ­րում ես թվաց­յալ զգա­ցո­ղությամբ, որ
ամ­բողջ տա­րա­ծությու­նը, կամ դրա մա­սը, ո­րը զբա­
ղեց­
ված չէ, պատ­
կա­
նում է քեզ: ­
Հեշ­
տությամբ ըն­
դու­նում ես նաև մեկ ու­րի­շի ներ­կա­յությու­նը, ե­թե
նա քեզ­նից ա­ռաջ է հայտն­վել այն­տեղ, և գ­րե­թե չես
կա­րո­ղա­նում հաղ­թա­հա­րել ան­հար­մա­րությու­նը, երբ
մեկ ու­րի­շը հայտն­վում է քեզ­նից հե­տո, ու ոչ այն­քան
խանդն է ստի­պում չհան­դուր­ժել, որ­քան գի­տակ­ցու­մը
սկզբնա­կան զգա­ցո­ղության թվաց­յալ լի­նե­լու` ճշմար­
տության հետ ա­ռե­րե­սու­մը, որ չես ներ­դաշ­նակ­վել
ամ­բողջ տա­րա­ծությա­նը` այն քեզ չի պատ­կա­նում:
Ի­հար­կե կա­րող ես փոր­ձել ցան­կա­պա­տել, պատ­
նե­շել, ա­կա­նա­պա­տել (ին­չով, որ­պես կա­նոն, ինք­նա­
խաբ­վում են շա­տե­րը), բայց, միև­նույն է, քո­նը կլի­նի
այն­քա­նը, ինչ­քա­նին կա­րո­ղա­ցել ես ներ­դաշ­նակ­վել,
ուս­տի, ե­թե հայտն­վել է ու­րի­շը, ա­պա` խե­լա­միտ է
հան­դուր­ժե­լը, ե­թե եր­ջան­կություն ու­նես ներ­դաշ­նակ­
ված մա­սում, կամ` հե­ռա­նա­լը` տա­րա­ծությու­նը կրո­
ղին թող­նե­լով հնա­րա­վո­րություն ստա­նալ ա­վե­լին,
քան կա­րո­ղա­ցել ես տալ ինքդ, և­ի­մաս­տուն է ա­վե­լի` ի
սկզբա­նե ապ­րել գի­տակ­ցությամբ, որ ամ­բող­ջին ներ­
դաշ­նակ­վել չես կա­րող, ե­թե ան­գամ կա­րո­ղա­ցել ես,
ու թող­նել տա­րա­ծություն, ո­րում նրա ա­զա­տությու­նը
կլի­նի միակ ե­րաշ­խի­քը ան­կեղ­ծության:
17.
­Հան­դուր­ժո­ղա­կա­նությամբ ինձ ա­ռա­վե­լա­պես
զար­մաց­նում են մար­դիկ, ով­քեր ին­ձա­նից չեն հրա­
ժար­վում, այն դեպ­քում, երբ նրանց փո­խա­րեն ես դա
կա­նեի ան­հա­պաղ, ա­ռանց վա­րա­նե­լու, ե­թե հնա­րա­
վո­րություն ու­նե­նա­յի ինքս ին­ձա­նից հրա­ժար­վել:
­Կար­ծում եմ՝ բո­լորն էլ երբ­ևէ ապ­րում են նման
ցան­կություն, ո­րի ի­րա­գործ­ման ան­կա­րո­ղությու­նը
շա­տե­րի մոտ վե­րա­ճում է ե­սա­սի­րության՝ որ­պես
ինք­նա­հան­դուրժ­ման հնար, և­ ու­րիշ­նե­րի հան­դուր­
ժո­ղա­կա­նությու­նը նրանց հա­մար դառ­նում է ակն­
կալ­վող պի­տին։
18.
Երբ սո­վո­րում ես սի­
րել այն, ին­
չը դեռ քեզ
չի պատ­
կա­
նում, հույս կա, որ քեզ էլ կսի­
րեն։
Երբ սո­վո­րում ես սի­րել այն, ին­չը երբ­ևէ չի էլ պատ­
կա­նե­լու քեզ, հույ­սը վե­րա­ճում է հա­վա­տի. քեզ հաս­
տատ սի­րում են:
Ու քա­նի որ ի­րա­կա­նում մեզ ո­չինչ էլ չի կա­րող
պատ­կա­նել, սո­վո­րե­լով հնա­րա­վոր է ամ­բողջ գո­
յության սե­րը նվա­ճել։ ­Բայց սա, թերևս, ա­մե­նադժ­
վար ու­սա­նե­լին է, քան­զի մար­դու հա­մար տի­րե­լը
սի­րե­լու նա­խա­պայ­ման-նպա­տակ է։
19.
­Հան­դի­պե­լով ան­տար­բե­րության, ար­հա­մար­
հան­քի, հու­սա­խա­բության, … հնա­րա­վո­րություն ես
ստա­նում գտնել ճա­նա­պարհն ինք­նա­մեր­ձեց­ման
(ինք­նամ­բող­ջաց­ման)` հաղ­թա­հա­րե­լով վա­խը մա­
ռախ­լա­պատ գի­շեր­վա և­ ա­նո­րո­շության հան­դեպ,
ո­րոնք հե­տո դառ­նում են սի­րե­լուդ ներ­դաշ­նակ մի­ջա­
վայ­րի անհ­րա­ժեշտ բա­ղադ­րիչ­նե­րը: Սկ­սում ես տես­
նել ամ­բողջ այն գար­շե­լին ու նե­խա­ծը, որ­տե­ղից քեզ
աք­սո­րել են, և­ ար­դեն ինքդ ես ընտ­րում ինք­նա­մե­կու­
սա­ցու­մը` որ­պես չսպան­վե­լու մի­ջոց, իսկ վե­րա­դար­ձը
դառ­նում է մե­ծա­գույն դժբախ­տությունն ու ան­հար­
մա­րությունդ, ին­չը, սա­կայն, պար­տադր­ված ես պար­
բե­րա­բար ա­նել (վե­րապ­րել), բայց տար­բե­րությամբ,
որ ա­ռանց մարդ­կանց մե­նա­կությունդ ար­դեն վե­րա­
փոխ­վել է մարդ­կանց մեջ մե­նա­կության:
20.
Եր­բեք ինձ միայն գթա­
սիրտ չեմ հա­
մա­
րել,
բայց մի­ջա­վայ­րի վե­րա­բեր­մուն­քից ա­ռա­ջա­ցող
չա­րությունս ճնշել ու կար­ծես վերջ­նա­կա­նա­պես
սպա­նել եմ` սո­վո­րե­լով դրսի հար­ված­նե­րը ուղ­
ղել ներ­սիս ամ­բող­ջա­կա­նությու­նը կա­ռու­ցե­լուն
անհ­րա­ժեշտ գա­մե­րին, բայց սրա­նում էլ հա­սել եմ
ծայ­րա­հե­ղության, ին­չը ոչ մե­կին խոր­հուրդ չեմ տա,
քան­զի ա­լե­կո­ծության ժա­մա­նակ ցա­մա­քին մնա­լու
փո­խա­րեն նետ­վում եմ օվ­կիա­նոս ու նա­վար­կում
ա­ռա­վել ուժ­գին` էլ ա­վե­լի հե­ռա­նա­լով ապ­րե­լու կեն­
սա­կան պայ­ման­նե­րից:
­Գեր­մարդ եմ, թե մար­դուկ, ո­րո­շե­լը չու­նի նշա­
նա­կություն, երբ եր­կուսն էլ դժվա­րա­նում են ապ­րել
մարդ­կանց աշ­խար­հում, ու\բայց ի­րա­կա­նում ծի­
ծաղ­կոտ ման­չի և ­խոր­շո­մա­դեմ ծե­րու­նու եր­կատ­ված
ամ­բող­ջություն եմ` ապ­րել տեն­չա­ցող, բայց մե­նակ
ան­կա­րող և կ­յան­քը ճա­նա­չած, բայց այլևս ան­պետք:
21.
Ա­ռա­քի­նության և­ ա­նա­ռա­կության ու­ղի­նե­
րը փոխ­պայ­մա­նա­վոր­վող են այն­քան, որ ա­ռանց,
թե­կո՛ւզ մտո­վին ա­նա­ռակ լի­նե­լու` հնա­րա­վոր չէ
դրսևոր­վել ա­ռա­քի­նի, ուս­տի` միայն պոռ­նիկն ի­րա­
կան հնա­րա­վո­րություն ու­նի մո­տե­նալ միանձ­նու­հու
ձգտած հոգ­ևոր զար­գաց­մա­նը, իսկ վեր­ջինս` պոռ­
նի­կի վար­պե­տության կա­տա­րե­լությա­նը:
­Բայց գրե­թե բո­լո­րը մաս­նակ­ցում են ի­րենց կրքի
պոռթ­կու­մի վկա­յություն­նե­րը այ­րող խա­րույ­կին, որ
չա­ռանձ­նա­նան, հետ­ևա­բար` ի­րենց ի­րա­կան բնույ­
թով չլի­նեն նկա­տե­լի և չ­դառ­նան զո­հը կեղծ բա­
րո­յա­պաշ­տության՝ որ­պի­սին կրո­ղի սառ­նության
պատ­ճա­ռը, ո­րով ար­ձա­կում է պատ­ժե­լու հրա­մա­
նը, դեռևս ար­բուն­քի չհա­սած պար­մա­նու­հու բռնա­
բա­րությու­նից ստա­ցած հանգս­տությունն է, ու ե­թե
չշտա­պենք դե­պի խա­րույ­կը, կտես­նենք` վեր­ջում,
նույն հրա­մա­նով, նա մաք­րում է կու­սա­թա­ղան­թի
պատ­ռու­մից հո­սած ար­յու­նը:
22.
Հ­պար­տությու­նը ճախ­րում է երկն­քում, ի­մաստ­
նությու­նը` լո­ղում օվ­կիա­նո­սի խոր­քե­րում: ­Միա­սին
եր­
բեք չեն գնում, բայց մե­
կը մյու­
սի ուղ­
ղությամբ
հա­ճախ են նա­յում` հպար­տությու­նը հիա­նում է
օվ­կա­նո­սից ար­տա­ցոլ­վող իր իսկ ճախ­րան­քով,
ի­մաստ­նությու­նը` երկն­քի հան­դեպ իր խո­րության
զգա­ցու­մով, ու հան­դի­պում են միայն մա­ռախ­լա­
պատ գի­շե­րում, երբ սահ­մա­նա­գիծն ան­տե­սա­նե­լի է
դառ­նում խա­վա­րում:
Եվ այս­պես, քա­նի դեռ հան­դի­պու­մը հա­վեր­
ժա­կան չի դառ­նում` երբ ի­մաստ­նությունն ան­շունչ
բարձ­րա­նում է վեր, հպար­տությու­նը` ընկ­նում վար,
ու կար­ևոր չէ, թե ա­ռա­ջի­նը ո­րը. մեկն ա­ռանց մյու­սի
ապ­րել չի ու­զում:

23.
­Մենք սխալ­վե­ցինք, երբ աշ­խար­հը բա­ժա­նե­
ցինք՝ ա­ռանց վեր­ևից տես­նե­լու, ներ­սից ճա­նա­չե­լու,
հե­տո տե­սանք, ի­մա­ցանք ու հա­վե՛րժ ան­հաշտ դար­
ձանք …, իսկ պա­տը, ա­ռանց ո­րի հար­ևա­նը կլի­ներ
մասն ըն­տա­նի­քի, այլևս քան­դել չի լի­նի։
24.
Իր ամ­բողջ ա­րար­չա­կան ի­մաստ­նությամբ հան­
դերձ՝ աստ­
ված ան­
խո­
հեմ գտնվեց, երբ չհաս­
կա­
ցավ կամ՝ հպար­
տությու­
նը թույլ չտվեց ըն­
դու­
նել
ճշմար­
տությու­
նը, որ ստեղ­
ծել է էա­
կի, որն ա­
վե­
լին է (լի­նել կա­րող է), քան ին­քը` որ­պես ա­րա­րիչ,
ու մար­դու կող­մից սպան­վեց, ա­վե­լի ճիշտ` մար­դու
ձեռ­քով ինք­նաս­պան­վեց: ­Բայց քա­նի որ մարդն էլ
տհաս է մնա­ցել իր իս­կա­կան էության ճա­նաչ­ման
մեջ, աստ­ծո ան­խո­հե­մությու­նը՝ այդ տհա­սության
մի­ջա­վայ­րում՝ շա­րու­նա­կում է մնալ ա­մե­նա­մեծ մաս­
սա­յա­կա­նությու­նը վա­յե­լող ի­մաստ­նությու­նը՝ որ­պես
հնա­րա­վոր­նե­րից բարձ­րա­գույ­նը:

25.
­Հա­ճախ, հա­րա­բե­րություն­նե­րը չեն ստաց­վում
կամ վնաս­
վում են, երբ դրանց պայ­
մա­
նը ա­
վե­
լի է կար­ևոր­վում, քան հենց հա­րա­բե­րությու­նը, և
­հատ­կա­պես ան­կեղ­ծության պայ­մա­նը, ո­րի դի­մաց
ան­տես­վում է ան­գամ սե­րը:
Ան­կեղ­ծության բա­ցար­ձա­կա­ցու­մը նման է կաց­
նի, ո­րով կա­րող ես վնա­սել ու ինք­նավ­նաս­վել, երբ
դրա­նով փոր­ձում ես հղկել կամ պաշտ­պա­նել հա­րա­
բե­րությու­նը, ու այդ­պես էլ լի­նում է, երբ ա­վե­լի շատ
չաս­վա­ծում ենք ան­կեղ­ծություն փնտրում, քան լսա­
ծում: ­Բայց լի­նում են գաղտ­նինք­ներ, ո­րոնց պար­
զա­պես պետք չէ կպնել, ա­ռա­վել ևս­ ե­թե հարց­նե­լու
միակ մի­տու­մը են­թադ­րության մեջ հա­մոզ­վելն է`
ին­չը հա­ճախ, ե­թե ոչ միշտ, դրա հա­մար էլ տրվում
է: ­Գաղտ­նի­քը անվ­նաս է, քա­նի դեռ չի հնչել հար­
ցը, ո­րից հե­տո պի­տի ընտր­վի սու­տը, կամ` ճշմար­
տությու­նը, իսկ ե­թե ճշմար­տությու­նը սպա­նո՞ղ է`
որ­պի­սին լի­նում է և հ­նա­րա­վոր չէ չըն­դու­նել` դրա
հան­դեպ ան­սահ­ման սի­րով հան­դերձ, ու նա՛ էլ մեկն
է, ով չի ստե­լու, երբ հար­ցը հնչի և լ­ռում է, ո­րով­հետև
սի­րում է …
Եր­բեմն, եր­ջան­կությու­նը չկորց­նե­լու միակ մի­
ջո­ցը են­թադ­րությու­նից ա­ռաջ չանց­նելն է` հար­
ցի զսպումն է, ճիշտ այն­
պես, ինչ­
պես մյու­
սի մոտ
զսպվում է գաղտ­նի­քը` հույ­սով, որ դրա­նից մնա­ցել
է միայն չաս­վե­լը` ինչ­պես հա­ճախ լի­նում է գաղտ­
նիք­նե­րի դեպ­քում, և ս­տաց­վում է հար­ցը չի հնչել,
բայց տրվել է, պա­տաս­խա­նը չի տրվել, բայց լսվել է,
ու ինք­նազս­պում­նե­րի հան­րա­գու­մա­րում ստաց­վում է
կա­պող հան­գույց և­ոչ դրա մաս­նա­տում, ու սա հա­
րա­բե­րության մեջ ձեռք բեր­ված գե­րի­մաստ­նություն
է, ո­րի միակ պայ­մա­նը ան­սահ­ման (ի­րա­կան) սերն է։
26.
Ե­ղե՞լ է արդ­յոք այն­պի­սի մե­կը, ով ցան­կա­
ցա­ծի սի­րո խոս­տո­վա­նությա­նը ու­նակ էր ան­
կեղծ պա­
տաս­
խա­
նել` «Ես էլ քեզ եմ սի­
րում».
ա­
յո՛, ե­
ղել է, ու դրա հա­
մար նրան խա­
չել են:
­Կա՞ կամ կլի­նի՞ նման ու­րիշ(ներ)ը՝ ան­կաս­կած, բայց
հենց հայտ­նա­բե­րեն, նրան(ց) էլ կխա­չեն` ան­կախ
հան­գա­ման­քից, որ ա­ռա­ջի­նին հե­տո աստ­վա­ծաց­
րել են:
­Մար­դիկ, նման լե­շա­կեր գա­զա­նի, սպան­ված,
ա­պա՝ վի­մա­փոր գե­րեզ­մա­նում հո­տած աստ­ված­նե­
րին են պաշ­տում։

27.
Ա­պարդ­յուն է փնտրել ա­մե­նա­կար­ևո­րը, քա­նի
դեռ այն հայտ­նի չի դարձ­րել ծայ­րա­հեղ անհ­րա­ժեշ­
տությու­նը, ո­րից հա­ճախ հաս­կա­նում ես, որ ըն­դա­
մե­նը պետք է մի բա­ժակ ջուր կամ մի փոքր կրակ`
կախ­ված նրա­նից` ա­նա­պա­տում ես տա­ռա­պում, թե`
սառ­ցա­դաշ­տում, ու եր­կու դեպ­քում էլ այդ կար­ևո­րը
նույն ինքն է` հո՜ւյս:
28.
Երբ կա­րոտն ան­տա­նե­լի է, ա­ռանց սի­րո`
անհնար.
Երբ ու­շա­ցած ես ի­մա­նում հոգ­ևոր ի­րա­կան ծա­
գումդ, սկսում ես ապ­րել զգա­ցո­ղությամբ` որ­պի­սին
ու­նե­նում է լքված ե­րե­խան, ով իս­կա­պես որ­բա­նում
է այն պա­հից, երբ տա­րի­ներ անց հան­դի­պում է իր
ծնող­նե­րին` զգա­լով չու­նե­ցա­ծի դա­տար­կությու­նը,
ո­րը եր­բեք չի լրա­նա­լու, ու կա­րո­տը սկսում է դուրս
կան­չել այն­տե­ղից, որ­տեղ ստի­պում է մնալ սե­րը:
29.
Ե­րա­նե­լի է երկ­խո­սությու­նը, ո­րը հան­գում է մե­
նա­խո­սության, բայց խո­սա­կի­ցը չի բա­ցա­կա­յում:
Ան­տա­նե­լի է մե­նա­խո­սությու­նը, ո­րը հան­գում է երկ­
խո­սության, բայց խո­սա­կի­ցը չի հայտն­վում:
30.
Ա­զա­տությու­նը բա­ցար­ձակ է, երբ բա­նա­կա­
նությու­նը մի­ջա­վայ­րից ան­կախ է` ա­ռանց մտքե­
րի, հույ­զե­րի…
Մտ­քե­րը բռնա­նում են հույ­զե­րին, հույ­զե­րը` բա­
նա­կա­նությա­նը, ու քա­նի որ մտքերն էլ ծնվում են
բա­նա­կա­նություն-մի­ջա­վայր
հա­րա­բե­րությու­նից,
ստաց­վում է փակ շղթա, ո­րում ստրկա­նում է ես-ը:
Ստր­կա­ցու­մը գա­լիս է մի­ջա­վայ­րից, բայց սրա­նում
այն ան­տես է և­ իր գո­յաձ­ևով ան­պատ­ժե­լի, ուս­տի
հենց նույն ես-ն­է վե­
րած­
վում միակ պա­
տաս­
խա­
նա­տո­ւի, ին­չը, միև­նույն ժա­մա­նակ, հիմքն է ա­զա­
տության ձգտե­
լու նրա ի­
րա­
վուն­
քի, ո­
րի միակ մի­
ջո­ցը դի­մությունն է մի­ջա­վայ­րին (հա­մա­կար­գին,
բնությա­նը, աստ­ծուն, տիե­զեր­քին,…) դրա հետ
հա­րա­բե­րության խզու­մը, ինչն ան­խու­սա­փե­լիո­րեն
ա­վարտ­վում է մա­հով` փաս­տո­րեն, ինք­նաս­պան­վե­
լով։
Ու/բայց սրա­նից գո­նե պարզ է դառ­նում, որ մար­
դիկ ի­րա­կա­նում ստրկա­նում են այն­տեղ, որ­տեղ
ա­զա­տություն են փնտրում …

31.
­Փո­ղո­ցում գտա հա­զար դրամ, ո­րի կե­սը տվե­ցի
«փո­ղո­ցա­յին» մի ե­րաժշ­տի. հի­մա ինձ կի­սով չափ
եմ գող զգում, բայց նաև հա­ճե­լի է՝ չեմ թաքց­նում:
Իսկ գու­ցե հա­ջո­ղակն ու գո­ղը հո­մա­նի՞շ են:
32.
Չ­կա ձանձ­րա­լի բան ա­վե­լի, քան փի­լի­սո­փա­
յությունն ա­
ռանց ճա­
նա­
չո­
ղության կրքի, ու բայց
քան փի­լի­սո­փա­յությու­նը, ո­չինչ այդ­չափ կիրք
չու­նի, ո­րը, սա­կայն, ա­մեն ոք կրե­լու բո­վան­դա­
կություն չու­նի:
33.
Ոչ հենց քեզ, այլ` քո մա­սին պատ­կե­րա­ցու­մը,
ո­րի կազ­մե­լուն ակ­տիվ մաս­նակ­ցել ես նաև ինքդ,
ու ճշմար­տության հետ ան­խու­սա­փե­լի ա­ռե­րե­սու­մից
հե­տո, գո­նե, բո­լոր հնա­րա­վոր դեպ­քե­րից ճիշտ է
ընտ­րել մե­կը. թե­կուզ նրա հիաս­թա­փության գնով`
«պար­տադ­րել» իս­կա­կան ես-ը և­ ոչ մի դեպ­քում`
դրա այ­լան­դա­կու­մը:
­Միայն դրա­նից հե­տո շա­րու­նակ­վող հա­րա­
բե­րության մեջ կա­րող ես վստահ լի­նել, որ ՀԵՆՑ
ՔԵԶ:

«Ե­ղիր այն, ինչ կաս». սրան չի դի­մա­նում ոչ մի
հա­րա­բե­րություն, և­ ան­խու­սա­փե­լիո­րեն հետ­ևում
է բա­ժա­նում, բայց և­ա­ռանց դրա էլ չի ստաց­վում
լիար­ժեք ինք­նամ­բող­ջա­ցում. եր­կատ­վե­լով գտնել
ըն­կե­րություն, թե՝ մեկ դառ­նա­լով մե­նա­կություն,
ա­հա ա­ռա­ջին ընտ­րությու­նը, ո­րի ա­ռաջ կանգ­նում
ենք շեմ­քի այն կող­մում:
34.
Երբ վախդ սար­
սափն է նրանց, ում հույսն ես
դու, պար­տադր­ված ես եր­ևալ ու­ժեղ, ե­թե ան­գամ
այլևս ա­նուժ ես, և ­համ­բե­րությունդ սնող միակ հա­
մոզ­մուն­քը մնում է այն, որ վեր­ջում լավ է լի­նե­լու, այն
էլ՝ ո­րով­հետև վերջն ան­խու­սա­փե­լի է։
35.
Իմ դու­ռը ոչ փակ է, ոչ` բաց, ա­ռա­վել ևս` ոչ էլ
կի­սա­բաց, վեր­ջինս, որ­պես փա­ռա­մո­լության և
­մու­րաց­կա­նության նող­կա­լի խառ­նուրդ, ա­վե­լի շատ
է սրտխառ­նոց ա­ռա­ջաց­նում: ­Կոտ­րել եմ դուռս ու
ան­ջա­տել ու­րիշ­նե­րի՝ իմ մա­սին պատ­կե­րա­ցում­նե­րի
հան­դեպ սի­րուց լու­սա­վո­րությու­նը: Զ­բաղ­ված եմ սև­
ու սպի­տակ հրեշ­տակ­նե­րիս կռվին հետ­ևե­լով` նրանց
կա­տա­րե­լության հաս­նող թշնա­ման­քով զմայլ­ված
ու, եր­բեմն, զար­մա­ցած, թե մե­կը մյու­սով ոնց է հզո­
րա(նում)ցել և­ ինչ­քա՜ն հա­վա­սար են նրանց ու­ժե­րը,
որ խա­ղա­ղություն գա­լիս է միայն, երբ ու­ժաս­պառ
փռվում են մար­տա­դաշ­տում, ու այդ կար­ճատև զի­
նա­դա­դա­րում լսվում է միայն օ­րո­րո­ցա­յինս, ո­րով
հանգս­տաց­նում, գուր­գու­րում ու վե­րա­կանգ­նում եմ
եր­կու­սի ու­ժե­րը: ­Պա­տա­հում է` ե­րա­նե­լի լռությու­նը
խախտ­վում է հար­ևան դռնե­րի թա­կո­ցով, ճռռո­ցով,
դրանց առջև կու­տակ­ված ա­սուն­նե­րի ա­նա­սուն բա­
ռա­չան­քով, ին­չը, սա­կայն, չի մտա­հո­գում, քան­զի ոչ
մի խե­
լամ­
տի մտքով չի անց­
նում գան­
ձեր փնտրել
ան­դուռ ու մութ սեն­յա­կում, և ­միայն խե­լա­գա­րը կա­
րող է ներս մտնել, ո­րի գա­լու մա­սին նա­խա­պես եմ
ազ­դակ ստա­նում, երբ ամ­բո­խը նրա հետ­ևից գո­չում
է «­
Հի­
մա՜ր, ի՞նչ կա­
րող ես գտնել դա­
տարկ սեն­
յա­
կում», ու ե­թե նա սև­ու սպի­տակ հրեշ­տակ­նե­րիցս
չի սար­սա­փում, «ա­ռող­ջա­ցած» դուրս չի փախ­չում
և ն­րանց գրկա­խառ­նությու­նից ստաց­ված մոխ­րա­
You have read 1 text from Armenian literature.
Next - ԱՄԵՆ - 2
  • Parts
  • ԱՄԵՆ - 1
    Total number of words is 6789
    Total number of unique words is 1243
    0.0 of words are in the 2000 most common words
    0.0 of words are in the 5000 most common words
    0.0 of words are in the 8000 most common words
    Each bar represents the percentage of words per 1000 most common words.
  • ԱՄԵՆ - 2
    Total number of words is 6889
    Total number of unique words is 1217
    0.0 of words are in the 2000 most common words
    0.0 of words are in the 5000 most common words
    0.0 of words are in the 8000 most common words
    Each bar represents the percentage of words per 1000 most common words.
  • ԱՄԵՆ - 3
    Total number of words is 6773
    Total number of unique words is 1257
    0.0 of words are in the 2000 most common words
    0.0 of words are in the 5000 most common words
    0.0 of words are in the 8000 most common words
    Each bar represents the percentage of words per 1000 most common words.
  • ԱՄԵՆ - 4
    Total number of words is 6745
    Total number of unique words is 1265
    0.0 of words are in the 2000 most common words
    0.0 of words are in the 5000 most common words
    0.0 of words are in the 8000 most common words
    Each bar represents the percentage of words per 1000 most common words.
  • ԱՄԵՆ - 5
    Total number of words is 6750
    Total number of unique words is 1207
    0.0 of words are in the 2000 most common words
    0.0 of words are in the 5000 most common words
    0.0 of words are in the 8000 most common words
    Each bar represents the percentage of words per 1000 most common words.
  • ԱՄԵՆ - 6
    Total number of words is 6700
    Total number of unique words is 1253
    0.0 of words are in the 2000 most common words
    0.0 of words are in the 5000 most common words
    0.0 of words are in the 8000 most common words
    Each bar represents the percentage of words per 1000 most common words.
  • ԱՄԵՆ - 7
    Total number of words is 2115
    Total number of unique words is 1159
    0.0 of words are in the 2000 most common words
    0.0 of words are in the 5000 most common words
    0.0 of words are in the 8000 most common words
    Each bar represents the percentage of words per 1000 most common words.